Activity Reports Activity Reports

Դասախօսութիւններ

Հոկտեմբերի 22 2021-ին, հանդիպում-քննարկում ունեցանք Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ։ Հոկտեմբերի 29 2021-ին “Քաղաքական տարածաշրջանային զարգացումներ” թեմայով կլոր սեղան-քննարկում ունեցանք լիբանանահայ քաղաքագետ՝ ընկեր Եղիա Թաշճեանի հետ։ Քննարկեցինք աշխարհաքաղաքականութիււնը, դրա զարգացման տեսլականները, ինչպէս նաև Հայաստանի դերը և ներգրաւուածութիւնը վերջինում։

Activity Reports

Նահատակ Կիմ Խաչատրեանի անուան Կրթաթոշակի Մրցոյթ

Հոկտեմբերի 8 2021-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը յայտարարեց ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրեայ պատերազմում զոհուած Կիմ Խաչատրեանի անուան կրթաթոշակի մրցոյթ։ Կիմ Խաչատրեանի Անուան Կրթաթոշակի մրցոյթ

Activity Reports Activity Reports

Նուիրատուութիւն Դպրոցներին

Օգոստոսի 30 2021-ին Վայոց Ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գիւղերի դպրոցներում իրականացրեցինք նուիրատվութիւն՝ հին գրատախտակները փոխարինեցինք նորերով։ Սեպտեմբերի 7 2021-ին իրականացրեցինք ևս մէկ նուիրատուութիւն Վեդի քաղաքում։ Նուիրատուութիւն Դպրոցներին- Արենի եւ Խաչիկ Գիւղեր Նուիրատուութիւն Դպրոցներին- Վեդի Քաղաք

Activity Reports Activity Reports

Ջահերով Երթ 2021

Ապրիլի 23 2021-ին ՀՅԴ ՆԱՈՄը, ՀԵՄ-ի հետ համատեղ, կազմակերպեց և անցկացրեց ամէնամեայ պահանջատիրական Ջահերով երթը դէպի Ծիծեռնակաբերդ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի։ Ջահերթը կարելի է դիտել հետեւեալ յղումով՝ ‼ Յիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք ‼

Activity Reports

Բողոքի Գործողութիւններ Իշխող Վարչակազմի դէմ

2021 թվականի այս ժամանակահատուածին Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւնը առանձնաբար, ինչպէս նաև ՀԵՄ-ի,Քաղաքային կոմիտէի հետ համատեղ իրակացրել է մի շարք ակցիաներ իշխող վարչակազմի դեմ։ Ակցիաների տեսանիւթերը դիտել հետեւեալ  յղումներով ՀՊՏՀ-ում է դասավանդում դաւաճանների ֆրակցիայից Գևորգ Պապոեանը Կառավարութեան 3րդ մասնաշէնքի մօտից բերման են ենթարկուել մի շարք Դաշնակցական երիատասարդներ Խաղաղ ակցիա Նախագահի Նստավայրի Դիմաց

Activity Reports

Երդման Արարողութիւն

Մայիսի 28 2021ին՝ Հայոց անկախ պետականութեան վերակերտումից 103 տարի անց, Ապարանի Վերածնունդ յուշահամալիրում՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերից Դրոյի շիրիմի մօտ նորագիրները համալրեցին ՀՅԴ Հայաստանեան կառոյցի, այդ թւում նաև «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շարքերը։ Երդման արարողութեան կնքահօր պարտականութիւնը վստահուած էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ Աշոտ Սիմոնեանին։ Երդման արարողութիւնը դիտել հետեւեալ յղումով

Activity Reports

Եռօրեայ Հաւաք Պռոշեանում

Մայիսի 7-9 2021ին Պռոշեանում տեղի ունեցաւ եռօրեայ հաւաք,որին մասնակցում էին նաև դիմումագիր երիտասարդներ։Հաւաքի ընթացքում հիւրընկալեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանին,ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասեանին, ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյեանին։Ինչպես նաև  ունեցանք շրջայց Մուղնիի Սուրբ Գևորգ, Սաղմոսավանք, Օհանավանք, Աստվածընկալ- Սուրբ Նշան վանական […]