Միութիւնս Teach for Armenia կազմակերպութեան՝ հայաստանում դասաւանդելու ծրագիրը ներկայացրել է միութեան ընկերներին:
Author: Hovnan Davtian Iran
Մոմավառութիւն՝ Արցախեան 44 օրեայ պատերազմի նահատակների յիշատակին
Նոյեմբեր 5 2021ին, Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան մատուռի շրջափակում, Միութիւնը կազմակերպեց մոմավառութիւն Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակի առթիւ, Թեհրանի երիտասարդական և պատանեկան միութիւնների հետ միասնաբար։ Ծրագրի սկզբում տեղի ունեցաւ արարողութիւն և հոգեհանգիստ ապա ընթերցուեց միութեան խօսքը որը հիմնուած էր ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի Դիմադրութեան շարժման սկզբունքներին վրայ: Ծրագրում ընդգրկուել էր նաեւ գեղարուեստական յայտագիր:
Կիսամեայ Գործունէութիւն Յովնան Դաւթեան Ուսանողական Միութեան
-Միութիւնը մաս է կազմել Կ Կ ի կողմից կեանքի կոչուած դաստիարակչական յանձնախմբին որում ուսումնասիրուել է պատանեկան երիտասարդական եւ ուսանողական միութիւններում մատուցուելիք դաստիարակչական շարանը: -Միութեան ներկայացուցիչը կարճ տեսանիւթով հանդէս է եկել ` ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ժողովրդական համահաւաքները եւ «Ազգային Փրկութեան շարժման» գործունէութեանը զօրավիգ կանգնելու նպատակով: – Միութիւնը Ապրիլ 24 ի կենտրոնական յանձնախմբի մաս է կազմել […]
Դաստիարակչական Ծրագիր
Այս ժամանակաշրջանին կազմակերպուեցին 4 դասախօսութիւններ ՀՅԴ գաղափարաբանութեան ակնոցից վերծանելով հետեւեալ առանցքները՝ «Ազգայինութիւն»-ը «Յեղափոխականութիւն»-ը «Ընկերվարութիւն (Սոցիալիզմ)»-ը «Ժողովրդավարութիւն»-ը Համաճարակի սկզբից, միութեան աշխատանքները շարունակուեցին առցանց միջոցով։ Միութեան անդամները բաժանեցին 3 խմբերի հետևեալ ուղեգծերով՝ Գաղափարական, Քաղաքական եւ համայնքային։
Հ. Յ. Դ. Հիւսիսային Իրանի Յովնան Դաւթեան Ուսանողական Միութիւն
Վերջին ամիսներում, ՀՅԴ ՅԴՈւՄը ինչպէս կառոյցի բոլոր միւս միաւորները և համայն հայութիւնը ցնցուած է եղել Արցախի պատերազմից և դրան աւարտող անձնատւութեան յայտարարութիւնից։ Առ այդ՝ միութիւնս իր աշխատանքները ուղղուած է եղել Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ ներքոյ նշեալ փուլերով՝ • Հակամարտութեան ընթացքում՝ Միութիւնը կատարել է իր առջեւ դրւած խնդիրը, որը եղել է հակազդել փանթուրքական հոսանքին Իրանում ընկերային ցանցերում, […]
Հիւսիսային Իրանի Յովնան Դաւթեան Ուսանողական Միութիւն
Վերջին 5 ամսիսներին, համաճարակի Covid-19 պատճառով Իրանում հաստատուել էր ինքնամեկուսացման և / հասարակական հեռաւորութեան համակարգ որի պատճառով խմբային ժողովները դադարեցուեցին։