Activity Reports

Յոբելեանական 20րդ Բանակում

Օգոստոսի 9-ին մեկնարկեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յոբելեանական 20-րդ բանակումը։
Բանակման առաջին օրն Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ դասախօսութեամբ հանդէս եկաւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագէտ Գևորգ Ղուկասեանը։
Յոբելեանական բանակմանը հիւրընկալուեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելեանը եւ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ ընկեր Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ ընկեր Բագրատ Եսայանը և ընկեր Հայկազուն Ալվրցեանը, ով բանակման մասնակիցներին ներկայացրեց ՀՅԴ գաղափարաբանութիւնը և դրա ձևաւորման պատմութիւնը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յոբելեանական 20-րդ բանակման վերջին օրը մասնակիցները ներկայ գտնուեցին ուսանողական միութեան անդամ, ՀՀ արևելեան սահմանում զինծառայութեան անցած Վարդան Գալստեանի զինուորական երդման հանդիսաւոր արարողութեանը։