Activity Reports

Միօրեայ Սեմինար

Հուլիսի 9-2021 ին ունեցանք  միօրեայ սեմինար՝ «Նոր իրողութիւնները ՀՀ- ում» թեմայով։ Խօսեցինք Արցախեան հիմնահարցի, սահմանային և տարածաշրջանային անվտանգութեան ու անվտանգութիւնն ապահովող գործօնների, ՀՀ առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրաւէրների և դրանցից բխող անվտանգային խնդիրների մասին։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ կատարուեց ՀՀ ներքաղաքական կեանքին և մեր անելիքներին։ Մեր հիւրերն էին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու ընկեր Կիրօ Մանոյանը, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազոտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ ընկեր Թադևոս Սարգսեանը և ՀՅԴ այաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելեանը։