Activity Reports

ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւն

ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուս. Միութիւնը միանում է կորոնավիրուսի դէմ պայքարին

Հայաստանի Հանրապետութիւնում մոլեգնող համավարակի պայմաններում , երբ յայտարարուած է արտակարգ դրութիւն, Հայ հասարակութիւնը էլ աւելի  կարիք ունի օգնող ձեռքի: 

22 Մարտի 2020 թուականին  ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը նախաձեռնեց  հանրաշարժերի, կանգառների, անհատ (տաքսի) ծառայութեան մեքենաների ախտահանման աշխատանքներ, ինչպէս նաև  հանրութեան բաժանեց ձեռնոցներ, դիմակներ, եւ բժշկական հագուստներ: 

Հասարակութիւնը շատ դրական արձագանքեց այս նախաձեռնութեան: 

ՀՀ սահմանամերձ համայնքների տնտեսապէս անապահով ընտանիքներին օժանդակելու #ՄիասինԿՀաղթենք ծրագիրի մասնակցութիւն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն-ի լուսանկարը:

2020 թուականի Ապրիլից. ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնները, ՀՅԴ մարզային կառոյցների օժանդակութեամբ, իրականացնում են  «Օգնիր հայրենակցիդ –  #Միասինկհաղթենք» ծրագիրը, որի նպատակը Հայաստանում բնակող տնտեսապէս անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանիքներին օգնութեան տրամադրումն է:

Համաճարակի այս օրերին բազմաթիւ մարդիկ ստիպուած են լուծել օրական հացի, ընտանիքի անդամների համար սնունդ ապահովելու կենսական խնդիրները։ 

Ծրագիրն այժմ էլ ընթացքի մէջ է: Ծրագիրը հնարաւոր է դարձել բացառապէս մեր նուիրատուների շնորհիւ, որոնք այս դժուար ժամանակաշրջանում մեզ են վստահել հայրենակիցներին օգնելու պարտաւորութիւնը։ Հարկ է նշել, որ նուիրահաւաքի աշխատանքները շարունակվում են  Սփիւռքի տարբեր համայնքներում: Հանրային դրամահաւաքից գոյացած միջոցներով պատրաստւում են առաջին անհրաժեշտութեան պարենամթերքով արկղեր, որոնք ուղղւում են տարբեր մարզերում բնակող մեր հայրենակիցներին։ Արդիւնքում` մինչ այս պահը հնարաւոր է եղել օժանդակել Հայաստանի 7 մարզերում և Երևանում բնակող շուրջ 2000 ընտանիքի։

Բողոք՝ Լանզարոտէի կոնվենցիայի վիճահարոյց յօդուածների դէմ

https://www.yerkir.am/news/view/200285.html

2020 թուականի Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ-ն վաւերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնոյթի բռնութիւններից երեխաների պաշտպանութեան մասին» Լանզարոտէի կոնվենցիան, որի վերաբերեալ մայիսի 14-ին   հանդէս եկան ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան  պատասխանատու մարմնի  անդամներ՝ Արփի Աբրահամեանը և ՀռիփսիմԷ Արշակեանը: Նրանք մտահոգութիւն յայտնեցին կոնվենցիայի հապճեպ ընդունման, վիճահարոյց յօդուածների վերաբերեալ, քանի որ  առաջին հայեացքից դրական թուացող այս կովենցիայի հիմքում ընկած են այնպիսի քօղարկուած  բացասական միտումներ, որոնք ուղղուած են  ազգային շահերի, արժէհամակարգի  ոչնչացմանը, միտուած են  կազմաքանդելու Հայոց բանակը, պետականութիւնը:

Յայտարարութիւն՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ ծաւալուող զարգացումների շուրջ

 ՀՅԴ «Նիկոլ  Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումների շուրջ

 2020 թուականի մայիսի 17-ին ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ   ծաւալուող զարգացումների վերաբերեալ:

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ ծաւալուող զարգացումներն արդարացիօրէն մտահոգութիւնների առիթ են տալիս:

2019ին, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարութիւն Մարութեանը հանդէս էր եկել հիմնական ֆոնդում կառուցուածքային փոփոխութիւններ անելու առաջարկութեամբ, որի համաձայն  հիմնական ֆոնդում գրանցուած նիւթերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանութեան առնչուող պատմագիտական և աղբիւրագիտական նշանակութեան գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանւում են հիմնական ֆոնդից և ընդգրկւում նոր ձևաւորուող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրաւական կարգավիճակը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. Ինչու՞ է խախտւում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիութիւնը: ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան յայտարարութիւնը դիտէք կայքում. http://www.yerkir.am/news/view/200538.html?fbclid=IwAR1jai-1DbsoxLryNV-Shfq1CQSjYBxRHRlCSkxHhbjQ5Mk4_7VbHzbHo9Y

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը չի՛ հանդուրժելու նման կասկածելի և անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայութիւնը Հայոց Ցեղասպանութեան Թանգարանում և բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականութեան դէմ։ 

«Մեր արիւնը չի՛ վաճառւում, պահանջատիրութիւնը չի՛ սակարկւում»

 Մեր արյունը չի՛ վաճառվում, պահանջատիրությունը չի՛ սակարկվում. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

2020 թուականի  մայիսի  27-ին ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը, դատապարտելով Հայոց ցեղասպանութեան թանգարան – ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեանի վարած հակազգային քաղաքականութիւնը, Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի անմար կրակի մօտ իրականացրեց վերոյիշեալ քաղաքականութիւնը դատապարտող քարոզչական նախաձեռնութիւն: 

https://www.yerkir.am/news/view/201812.html

https://www.aravot.am/2020/05/27/1113965/

ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան գործիչ Գերասիմ Վարդանեանը՝ խօսելով այս ցոյցի նպատակի մասին, ասաց. «Մենք ոչ միայն  յիշում ենք, այլև պահանջում,  պահանջում ենք մեր կորցրած հայրենիքը, մեր տները…»: Ցոյցի մասնակիցները յայտնեցին իրենց պահանջատիրութիւնը. «Ես մշեցի եմ,  պահանջում եմ իմ տունը Մուշում», «Ես  սասունցի եմ, պահանջում եմ իմ տունը Սասունում», «Ես վանեցի  եմ,  պահանջում եմ իմ տունը Վանում»…..

 Մենք  չենք ներելու նրանց,ովքեր խօսում են թուրքերին ներելու մասին կամ արդեն ներել են թուրքերին: Մեր արիւնը չի վաճառւում, պահանջատիրութիւնը սակարկման ենթակայ չէ: