Activity Reports

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրուեց մի խումբ երիտասարդներով

Sept 21 Independence Day

21 Սեպտեմբերի 2020

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան տօնին առիթով, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմի առջև տեղի ունեցաւ երդման արարողութիւն եւ  «Նիկոլ Աղբալեան» ուսանողական շարքերը համալրուեցին նոր անդամներով։

«Այն քաղաքական ուժը, որին դուք այսօրուանից անդամակցում էք, Արցախեան փառապանծ յաղթանակի կերտողներից մէկն է: Բայց պետք է նաև յիշել, որ Դաշնակցութեան առաքելութիւնը միայն զէնքի օգնութեամբ ազգային-ազատագրական պայքար մղելը չէ. Դաշնակցութիւնը խորհրդանշում է և՛ հայ մտաւորականին, և՛ աշխատաւորին ու շինականին: Հետևաբար, Դաշնակցութեան մեծ ընտանիքում դուք ամէն մէկդ ձեր ոլորտում ծառայելու եք մեր հայրենիքի շէնացմանն ու հզօրացմանը, իսկ օրհասական ժամին, ինչպիսին Ապրիլեան քառօրեան էր, իւրաքանչիւր դաշնակցական պարտաւոր է դառնալ հայրենիքի զինւորը և կանգնել մեր բանակի կողքին»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկներ յանձնախմբի նախագահ Արտաշես Մխիթարյանի խօսքէն մէջբերում երդման արարողութեան ընթացքին

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրվեց մի խումբ երիտասարդներով