Սեպտեմբերի 26 2021- ին Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց երթ դէպի Եռաբլուր, ոգեկոչելու Արցախեան 2րդ Պատերազմի մեր նահատակների յիշատակը։
Ընկերական Հաւաքոյթ
Օգոստոսի 22 2021-ին ունեցանք ընկերական հաւաքոյթ։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ընկերական հավաքոյթին այցելեց Տաւուշի թեմի Մովսէս սահմանապահ համայնքի հոգևոր հովիւ տէր Աբէլ քահանա Քարտաշյանը։Նա նշեց՝ հեռուից լսել է երիդասարդների կատարած հայրենասիրական երգերն ու սրտի կանչով եկել։Տէր Աբէլն աղոթք յղեց առ Աստուած՝ Հայաստանի, Արցախի, հայոց պատուական բանակի համար և յաւելեց` յատկապէս այս օրերին հայրենիքն իր […]
Յոբելեանական 20րդ Բանակում
Օգոստոսի 9-ին մեկնարկեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յոբելեանական 20-րդ բանակումը։Բանակման առաջին օրն Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ դասախօսութեամբ հանդէս եկաւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագէտ Գևորգ Ղուկասեանը։Յոբելեանական բանակմանը հիւրընկալուեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելեանը եւ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ ընկեր Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ ընկեր Բագրատ Եսայանը և […]
Բողոքի Ցոյցեր՝ կառավարութեան շէնքին առջեւ
Յուլիսի 17-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը ևՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարութեան շէնքի առջև, սակայն մեծ քանակութեամբ կուտակուած ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման ենթարկեցին երիտասարդներին։ Ցոյց Կառավարութեան Շէնքին Առջեւ Յուլիս 17-1 Ցոյց Կառավարութեան Շէնքին Առջեւ Յուլիս 17-2 Յաջորդող ամիսներուն, Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւնը իրականացուցած է մի քանի այլ բողոքի […]
Բաց Քննարկում-Հանդիպումներ
Հուլիսի 14- ին ունեցանք բաց դասընթաց-քննարկում մեդիափորձագէտ Նայիրի Հոխիկեանի հետ։ Հուլիսի 21- ին ունեցանք բաց դասընթաց-քննարկում գրող-հրապարակախօս Դավիթ Վանեանի հետ։ Հուլիսի 29- ին ունեցանք հանդիպում գեներալ-գնդապեստ Սէյրան Օհանեանի հետ։
«Դէպի Սիւնիք» Ուսումնասիրութեան Ծրագրի Մրցոյթի կազմակերպում
Սեպտեմբերի 17 2021-ին ՀՅԴ « Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը «Դէպի Սիւնիք» ծրագրի շրջանակներում սերտ համագործակցելով ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի հետ, ձեռնարկեց Սիւնիքի անվտանգութեան, ապահովութեան, ներքաղաքական, ժողովրդագրական և երիտասարդութեան խնդիրներին անդրադարձող ուսումնասիրութիւնների մրցոյթ։ Նոյեմբերի 27 2021-ին Արամ Մանուկեան Երիտասարդական կենտրոնում հանդիսաւոր կերպով ամփոփուեց «Դէպի Սիւնիք» ծրագրի շրջանակներում իրականացուող ուսումնասիրութեան մրցոյթի արդիւնքները, և յաղթողներին յանձնուեցին խոստացուած կրթաթոշակները։ […]
Միօրեայ Սեմինար
Հուլիսի 9-2021 ին ունեցանք միօրեայ սեմինար՝ «Նոր իրողութիւնները ՀՀ- ում» թեմայով։ Խօսեցինք Արցախեան հիմնահարցի, սահմանային և տարածաշրջանային անվտանգութեան ու անվտանգութիւնն ապահովող գործօնների, ՀՀ առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրաւէրների և դրանցից բխող անվտանգային խնդիրների մասին։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ կատարուեց ՀՀ ներքաղաքական կեանքին և մեր անելիքներին։ Մեր հիւրերն էին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու […]
Բողոք՝ Ի Աջակցութիւն Գորիսի Կալանաւորուած Քաղաքապետին
Նոյեմբերի 29 2021-ին ունեցանք բողոքի ակցիա՝ ի աջակցութիւն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանի
Դասախօսութիւններ
Հոկտեմբերի 22 2021-ին, հանդիպում-քննարկում ունեցանք Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ։ Հոկտեմբերի 29 2021-ին “Քաղաքական տարածաշրջանային զարգացումներ” թեմայով կլոր սեղան-քննարկում ունեցանք լիբանանահայ քաղաքագետ՝ ընկեր Եղիա Թաշճեանի հետ։ Քննարկեցինք աշխարհաքաղաքականութիււնը, դրա զարգացման տեսլականները, ինչպէս նաև Հայաստանի դերը և ներգրաւուածութիւնը վերջինում։
Նահատակ Կիմ Խաչատրեանի անուան Կրթաթոշակի Մրցոյթ
Հոկտեմբերի 8 2021-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը յայտարարեց ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրեայ պատերազմում զոհուած Կիմ Խաչատրեանի անուան կրթաթոշակի մրցոյթ։ Կիմ Խաչատրեանի Անուան Կրթաթոշակի մրցոյթ