Նոյեմբեր 5 2021ին, Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան մատուռի շրջափակում, Միութիւնը կազմակերպեց մոմավառութիւն Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակների յիշատակի առթիւ, Թեհրանի երիտասարդական և պատանեկան միութիւնների հետ միասնաբար։
Ծրագրի սկզբում տեղի ունեցաւ արարողութիւն և հոգեհանգիստ ապա ընթերցուեց միութեան խօսքը որը հիմնուած էր ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի Դիմադրութեան շարժման սկզբունքներին վրայ: Ծրագրում ընդգրկուել էր նաեւ գեղարուեստական յայտագիր: