Activity Reports

Հ. Յ. Դ. Հիւսիսային Իրանի Յովնան Դաւթեան Ուսանողական Միութիւն

Վերջին ամիսներում, ՀՅԴ ՅԴՈւՄը ինչպէս կառոյցի բոլոր միւս միաւորները և համայն հայութիւնը ցնցուած է եղել Արցախի պատերազմից և դրան աւարտող անձնատւութեան յայտարարութիւնից։ Առ այդ՝ միութիւնս իր աշխատանքները ուղղուած է եղել Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ ներքոյ նշեալ փուլերով՝

• Հակամարտութեան ընթացքում՝ Միութիւնը կատարել է իր առջեւ դրւած խնդիրը, որը եղել է հակազդել փանթուրքական հոսանքին Իրանում ընկերային ցանցերում, որը ունի բազմահազարանոց համախոհներ։ Միութիւնը, կառոյցի և համայնքի երիտասարդութեան օժանդակութեամբ, կատարեց իր լաւագոյնը որի արդիւնքում յաջողեցինք տարբեր ազերիական լրատուական / քարոզչական էջեր փակել  Instagram-ում։

• Յետ պարտուողական աւարտի՝ Բ.-ի և շրջանիս Կ.Կ.-ի պահանջով, փորձել ենք բացատրել համայնքին Հայրենիքի փրկութեան շարժման տեսակէտները և ներկայ իշխանութեան դաւաճանական ընթացքը։ Միութեան ընկերները տարբեր նիւթեր (կենտրոնացւած և/կամ ինքնաբուխ) են տարածել  իրենց անձնական Instagram-ի և Twitter-ի էջերում, որը զուգահեռաբար միւս միաւորների տարած աշխատանքներին, մասամբ յաջողել է համայնքին պարզաբանել դրութեան էութիւնը։