Activity Reports

Կիսամեայ Գործունէութիւն Յովնան Դաւթեան Ուսանողական Միութեան

-Միութիւնը մաս է կազմել Կ Կ ի կողմից կեանքի կոչուած դաստիարակչական յանձնախմբին որում ուսումնասիրուել է պատանեկան երիտասարդական եւ ուսանողական միութիւններում մատուցուելիք դաստիարակչական շարանը:


-Միութեան ներկայացուցիչը կարճ տեսանիւթով հանդէս է եկել ` ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ժողովրդական համահաւաքները եւ «Ազգային Փրկութեան շարժման» գործունէութեանը զօրավիգ կանգնելու նպատակով:

– Միութիւնը Ապրիլ 24 ի կենտրոնական յանձնախմբի մաս է կազմել եւ կազմակերպել է համայնքում կայանալիք ծրագրերը:

-Միութիւնը Իրանի իսլամական հանրապետութեան խորհրդարանի ընտրութիւններից յետոյ՝ պատրաստել է զեկոյց խորհրդարանի ուժերի եւ հոսանքների մասին:

-Նոյեմբերի 9-ի անձնատւութեան յայտարարութիւնից յետոյ, միութիւնը հետեւելով Կ.Կ.-ի ցուցմունքներին մաս է կազմել համահայկական բողոքներին։